Հայերեն   English   Русский  

​Շրի Լանկայում ձերբակալել են տղամարդու, ում մոտ 6,5 կգ պայթուցիկ է եղել


  
դիտումներ: 221

Շրի Լանկայի ռազմածովային ուժերը Տրինկոմալի քաղաքում տղամարդու են ձերբակալել, ում մոտ 6,5 կգ պայթուցիկ է հայտնաբերվել, հաղորդում է NewsFirst-ը:

Կասկածյալի բնակարանում խուզարկության ժամանակ տարբեր տեսակի պայթուցիկներ և զենք են հայտնաբերվել: Կասկածյալին ձերբակալել են, պայթուցիկը փոխանցել ոստիկանությանը:

Հիշեցնենք, որ երեկ Շրի Լանկայում ևս մեկ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է զոհվել:Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: