Հայերեն   English   Русский  

Հունաստանում 4.9 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 90

AMNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Հունաստանում 4.9 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 7: 43-ին: Երկրաշարժի օջախի խորությունը 10կմ է կազմել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կարպատոսից 80 կմ դեպի արևմուտք և Աթենքից 470 կմ դեպի հարավ-արևելք:

Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունը բացակայում է:

Փետրվարի սկզբին Հունաստանի արևմտյան մասում 5.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: