Հայերեն   English   Русский  

Էրդողանը Թուրքիայում թիկնազոր է տրամադրել Զելենսկիին


  
դիտումներ: 89

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին,

ով մեկնել էր Թուրքիա հանգստի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից թիկնազոր է ստացել, հաղորդում է Strana.ua-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Նշվում է, որ Զելենսկին այժմ հանգստանում է Բոդրումում Էրդողանի թիկնազորի հսկողության ներքո: Աղբյուրի խոսքով՝ Զելենսկիի ժամանումից հետո վերահսկողությունն ուժեղացվել է:

«Այժմ Բոդրումում տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ են հանգստանում, սակայն ոչ մեկի նկատմամբ նման ուշադրություն չի եղել»,-հայտնել է աղբյուրը ոստիկանությունից:

Ըստ նրա՝ հսկողությունն այնքան լուրջ է, որ Զելենսկիի հետ չեն կարողանում լուսանկարվել նույնիսկ լրագրողները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը շնորհավորել է Զելենսկիին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: