Հայերեն   English   Русский  

​«Հայերին ուղղված ուղերձը քեզ չի փրկի». Էրդողանը՝ Մակրոնին


  
դիտումներ: 151

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, հաղորդում է Rusarminfo-ն:

«Հայերի վերաբնակեցումը չի եղել ո՛չ ցեղասպանություն, ո՛չ մեծ ողբերգություն: Դա միայն ցավալի իրադարձություն էր, որը տեղի ունեցավ 100 տարի առաջ ծանր հանգամանքներում»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը կրկին դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին.

«Երկրները, որոնք մեղադրում են Թուրքիային, պատասխանատու են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ 70 միլիոն մարդու մահվան համար: Ֆրանսիայի նախագահը պետք է դա լավ իմանա: Պարոն Մակրոն, ձեր ուղերձն ուղղված հայերին քեզ չի փրկի: Քաղաքականություն մեջ, առաջին հերթին, սովորեք ազնիվ լինել»:

Այս տարի Թուրքիայի նախագահի մեկնաբանությունն այդ թեմայով թվով երրորդն է դարձել:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ էր արել գնահատական տալ Ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի վիրավորական ուղերձին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: