Հայերեն   English   Русский  

Բիթլիսում Վիլյամ Սարոյանի անվան գրադարան կբացվի


  
դիտումներ: 1263

Անցած տարվա դեկտեմբեր ամսին Լոնդոնում Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանի առաջարկով և Թուրքիայի Բիթլիս քաղաքի քաղաքապետարանում անցկացված քվեարկության արդյունքում որոշվեց քաղաքի Սարքոփ փողոցը կոչել նշանավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի անունով, որի ընտանիքը երկար տարիներ ապրել է այդ փողոցում:

«Ակօս»-ի հաղորդմամբ`այժմ էլ Բիթլիսում նոր գրադարան կբացվի, որը ևս կկոչվի Սարոյանի անունով: Այս գաղափարի հեղինակը լրագող Ահմեդ Թուլգարն է: Վերջինս հանդիպել է Բիթլիսի համաքաղաքապետ Հուսեյին Օլանի հետ և ներկայացրել իր մտահղացումը: «Սարոյանը ինձ համար շատ սիրելի գրող է, որի ստեղծագործությունները կարդում եմ երիտասարդ տարիքից: Նրա անվան գրադարան հիմնելու գաղափարը ծագեց իմ լրագրող ընկերոջ Իսհակ Քարաքաշի հետ միասին: Մենք համատեղ շաբաթաթերթ են հրատարակում և կարծեցինք, որ կարող ենք ստանձնել նման պարտականություն:

Բիթլիսի համաքաղաքապետը այս գաղափարին բավական դրական արձագանքեց և նշեց, որ Բիթլիսում Սարոյանի ընտանիքին պատկանող տունը կվերականգնվի և կտրամադրվի գրադարան բացելու համար: Սակայն այս աշխատանքը բյուջե է պահանջում: Արդեն սկսել ենք հանգանակություն հավաքել: Մինչև տան վերականգնումը մեզ ժամանակավոր տարածք կտրամադրվի»,-պատմել է Թուլգարը` նշելով, որ մտադիր են գրադարանում հավաքել Սարոյանի բոլոր ստեղծագործությունները տարբեր լեզուներով, նրան և նրա ընտանիքին վերաբերող փաստաթղթեր և լուսանկարներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: