Հայերեն   English   Русский  

​Թուրքիան հետաքրքրված է ռուսական նոր սպառազինությամբ


  
դիտումներ: 110

Թուրքիային հետաքրքրում է ոչ միայն ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները, այլ նաև այլ սպառազինություն:

Այս մասին, Интерфакс-ի հաղոդմամբ, ասել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեևը:

Նրա խոսքով՝ Անկարան հետաքրքրված է հակահրթիռային համալիրներով և հակաօդային պաշտպանության տարբեր միջոցներով:

Միխեևը նշել է, որ այժմ երկու երկրները մի շարք համատեղ ծրագրեր ունեն:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունների միջև երկխոսությունը օգնում է հաղթահարել երկու երկրների հարաբերություններին խանգարող մրցակիցների փորձերը:

Ավելի վաղ Միխեևը հայտարարել էր, որ Ռուսաստանը C-400 համալիրները կմատակարարի Թուրքիային 2019թ. հուլիսին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: