Հայերեն   English   Русский  

Պարարվեստի գործիչները բնակարան են նվիրել


  
դիտումներ: 449

Պարի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ազգային պարարվեստի միությունը նախաձեռնությամբ է հանդես եկել.

միայն պարարվեստի ներկայացուցիչների ջանքերով հավաքագրվել էր 6 մլն 700 հազար դրամ, որն էլ ուղղվեց գյումրեցի մեկ անօթևան ընտանիքի համար բնակարան գնելու:

Ապրիլի 28-ին պարարվեստի գործիչներն ու միության նախագահ Կարեն Գևորգյանը Գյումրու քաղաքապետարանում գումարի հավաստագիրը հանձնել են Հայրապետյանների ընտանիքին, ովքեր արդեն մեկ ու կես տասնամյակ է բնակվում են տնակում:
՛՛Սա պարարվեստի գործիչների նախաձեռնությունն է, հետևապես նաև՝ պարի մարդու հավաքական կերպարն է՛՛, - ասել է Կարեն Գևորգյանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ողջունելով պարարվեստի գործիչների այս նախաձեռնությունը նշել է Գյումրին տնակներից ազատելու հարցում այս տեսակ նախաձեռնություների կարևորության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: