Հայերեն   English   Русский  

Ալեքսանդր Սարգսյանը Հայաստան է վերադարձել


  
դիտումներ: 187

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Ալեքսանդր Սարգսյանը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, վերադարձել է Հայաստան:

Նախաքննական մարմինն էր նման պահանջ ներկայացրել, քանի որ Ալեքսանդր Սարգսյանը պետք է մասնակցի քննչական գործողություններին:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին: Տան խուզարկությունից հետո Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մեղադրանքների առնչությամբ:

Իսկ արդեն մարտի սկզբին հաղորդվել էր, որ ԱԱԾ-ն թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին «որոշ ժամանակով» հեռանալ Հայաստանից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: