Հայերեն   English   Русский  

​Ճապոնիայում պաշտոնապես հայտարարել են կայսր Ակիխիտոյի գահից հրաժարվելու մասին


  
դիտումներ: 122

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր հայտարարել է կայսր Ակիխիտոյի գահից հրաժարվելու մասին՝ 30 տարի կառավարումից հետո, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:

«Հատուկ օրենքի համաձայն՝ կայսրն այսօր հրաժարվում է գահից»,-հայտարարել է Աբեն կայսերական պալատում պաշտոնական արարողության ժամանակ:

85-ամյա կայսրն ուղերձ է հղել ժողովրդին՝ ելույթ ունենալով 300 հյուրերի և կայսրական ընտանիքի անդամների առջև:

«30 տարի ես կատարել եմ իմ պարտավորությունները ժողովրդի հարգանքի և վստահության հիման վրա, և կարծում եմ, որ ինձ հաջողվել է դա զգալ»,-Ակիխիտոյի խոսքն է մեջբերում NHK ճապոնական ալիքը:

2016թ. օգոստոսին Ակիխիտոն դիմել էր ժողովրդին, որում հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել գահից:

Նշվում է, որ Ճապոնիայում ընդհանուր առմամբ գահից հրաժարվել է ավելի քան 60 կայսր, վերջինը՝ կայսր Կոկակուն 1817 թվականին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: