Հայերեն   English   Русский  

Թուրքիայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 137 զինվորականներ է կալանավորվել


  
դիտումներ: 208

Թուրքիայում շարունակվում է պայքարն իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների դեմ։

Գյուլենին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։ Իսկ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Թուրքական ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել 153 զինվորականի, որից 137-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։

Նրանք մեղադրվում են գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: