Հայերեն   English   Русский  

Հորդորակ հայերեն համարժեքների մասին


  
դիտումներ: 1409

(5-րդ թողարկում)

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  • 1.ալյանս-միություն, դաշինք
  • 2.բաններ- ցուցապաստառ
  • 3.բեյջ -անվանաքարտ
  • 4.դալան -կամար, կամարանցում
  • 5.դերմատոլոգ - մաշկաբան
  • 6.դիսոնանս - աններդաշնակություն
  • 7.թինեյջեր - դեռահաս, պատանի
  • 8.ինաուգուրացիա - պաշտոնակալություն, երդմնակալություն
  • 9.իդենտիֆիկացիա - նույնականացում, նույնացում
  • 10.ինտերպրետացիա - մեկնաբանություն
  • 11.կալկուլյատոր - հաշվիչ
  • 12.կնոպկա - 1. կոճակ, 2. կոճգամ
  • 13.կոնսենսուս - համաձայնություն
  • 14.կրիտերիա - չափանիշ
  • 15.մեյքափ - դիմահարդարանք, դիմահարդարում
  • 16.միսիա - առաքելություն
  • 17.նոմինացիա - անվանակարգ
  • 18.չաթ-զրուցարան
  • 19.պարոլ(ռազմ.)- անցաբառ, նշանաբառ
  • 20.պեյզաժ - բնանկար, բնապատկեր
  • 21.պրեզենտացիա- շնորհանդես, ներկայացում
  • 22.պրոֆեսիոնալ - արհեստավարժ
  • 23.ռեսթայլինգ -ոճափոխութուն
  • 24.սկեպտիկ - կասկածամիտ, թերահավատ
  • 25.վերբալ - խոսքային,բանավոր
  • 26.քոմենթ - մեկնաբանություն
  • 27.օնկոլոգ - ուռուցքաբան
  • 28.օրիենտացիա-կողմնորոշում
  • 29.օֆիցիալ -պաշտոնական
  • 30․ֆիլտր - զտիչ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: