Հայերեն   English   Русский  

Արթուր Վանեցյանը շնորհավորել է Մ–16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին


  
դիտումներ: 132

Բոսնիայում ավարտված ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցակցված Զարգացման մրցաշարի հաղթող ճանաչված Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներին

ու մարզիչներին շնորհավորելու համար ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանի հետև մաղթել հավաքականի ֆուտբոլիստներին և մարզիչներին նորանոր հաջողություններ ու ավելի վառ հաղթանակներ:

Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային երկու խաղերում մեր ընտրանին 0:0 հաշվով էր ավարտել Բոսնիայի ու Հերցեգովինայի և Չեռնոգորիայի դեմ հանդիպումների հիմնական ժամանակը և երկու դեպքում էլ հաղթել11-մետրանոց հարվածաշարերում, իսկ վերջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր Ջիբլարթարի իրենց հասակակիցներին:

ՀՖՖ նախագահի խորհրդական

Զոհրապ Եգանյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: