Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». «Այդ օրը չի ուշանա». Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանի հեռանալու մասին


  
դիտումներ: 1053

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝

եթե քաղաքապետարանը 150 միլիոն դրամով թերակատարել է 2019-ի առաջին եռամսյակի բյուջեն, եւ քաղաքապետն այն վերաբաշխել է մյուս եռամսյակների վրա, կկարողանա՞ն կատարել տարեկան բյուջեն, քանի որ առաջին եռամսյակն է ընդհանուր առմամբ արգասաբեր` հավաքագրումների առումով։ «Ո՛չ, չեն կարող. դեռ հարց է` մյուս եռամսյակների բուն հավաքագրումը կիրականացվի՞, թե՞ ոչ»: Բա ի՞նչ է լինելու։

«Շարունակական ֆիասկո. փորձելու են ծախսային մասից կտրել-կպցնել հավաքագրումներին, ինչն էլ կնշանակի, որ քաղաքապետն իր պարտավորությունները չի կատարում, չի կարողանում տնտեսություն վարել»:

Տեղեկություն կար, որ եթե ամռան տապին եւս չկարողանան աղբահանությունն իրականացնել, հրաժարական կպարտադրվի։ «Չեմ կարող ասել՝ այդպես կլինի՞, թե՞ ոչ, սակայն ինձ համար ակնհայտ է մեկ բան` տարվա կեսը 10 ամիս է անում, եւ եթե այդ խնդիրը չի լուծվում, ինքնին նշանակում է, որ քաղաքը ղեկավարելու ունակության խնդիր ունենք»:

Ըստ որոշ աղբյուրների՝ Մարությանն այս ընթացքում 2 անգամ դիմել է Փաշինյանին, ասել` «սա իմ տեղը չէ, դիմում գրեմ-գնամ», նա չի համաձայնել նաեւ այն պատճառով, որ չունեն հարմար թեկնածու։ «Այդպես է, թե` ոչ, իրենք կիմանան, բայց, ելնելով հանգամանքից, որ ավագանու ընտրությունները չընթացան քաղաքային տրամաբանության մեջ, բացառապես «սեւի եւ սպիտակի» քաղաքական հենքի վրա էին, եւ Փաշինյանն ասում էր` քվեարկեք «Իմ քայլի» օգտին, որպեսզի խորհրդարանն արձակվի, կարծում եմ` այդ օրը չի ուշանալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: