Հայերեն   English   Русский  

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի մրցաշարի


  
դիտումներ: 143

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 1-3-ը Մախաչկալայում կմասնակցի աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիևի ամենամյա հուշամրցաշարին:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր են մեկնել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ):

Թիմի հետ Մախաչկալա են մեկնել նաև հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը և մրցավար Աշոտ Խաչատրյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: