Հայերեն   English   Русский  

«Թալիբանի» հետ ԱՄՆ-ի բանակցությունների վեցերորդ փուլը Կատարում կանցկացվի


  
դիտումներ: 136

«Թալիբանի» հետ ԱՄՆ-ի բանակցությունների վեցերորդ փուլը Կատարում կմեկնարկի չորեքշաբթի՝ մայիսի 1-ին: Այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլահ Մուջահիդը:Գրում է Russian.rt.com-ը:

«Ակնկալում ենք, որ հանդիպումը կսկսվի առաջիկա երկու ժամվա ընթացքում, քանի որ ԱՄՆ պատվիրակությունն արդեն ժամանել է», - Reuters լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:

Ինչպես նշվել է, բանակցությունների հերթական փուլը կվարի Աֆղանստանում խաղաղության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմա Խալիլզադը:

ԱՄՆ-ի պատվիրակությունը մտադիր է կենտրոնանալ հրադադարի ռեժիմի վրա:

Ավելի վաղ աֆղանական իշխանությունները կոչ էին արել Ռուսաստանին օգնել թալիբների հետ բանակցություններում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: