Հայերեն   English   Русский  

​Լավրովը հայտնել է, թե ինչը կօգնի Ղարաբաղում վստահության հաստատմանը


  
դիտումներ: 315

Ռուսաստանը կողմ է կոնֆլիկտների գոտիներում վստահության հաստատման նպատակով «բոլորը բոլորին» սկզբունքով գերիների փոխանակմանը:

ТАСС-ի հաղորդմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մշտապես նման իրավիճակներում կողմ ենք մարդասիրական որոշմանը, որը ենթադրում է՝ գերիների փոխանակում «բոլորը բոլորին» սկզբունքով: Եվ մենք կարծում ենք, որ դա կնպաստի կոնֆլիկտների գոտիներում վստահության հաստատմանը՝ լինի դա Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում կամ Ուկրաինայի հարավ-արևելքում»,-ասել է Լավրովը:

Նա նաև հիշեցրել է, որ այդ սկզբունքն ընկած է Մինսկի համաձայնագրերի հիմքում:

«Մենք նախկին պես ակտիվորեն աջակցում ենք Դոնեցկի և Լուգանսկի ազգային հանրապետություններին, որոնք կողմ են դրանց իրականացմանը: Ցավոք, Կիևի իշխանությունները դեռևս այդ սկզբունքից հեռու են»,-հավելել է Լավրովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: