Հայերեն   English   Русский  

​Հակակառավարական ցույցեր Ղազախստանում


  
դիտումներ: 128

Ղազախստանում մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ հակակառավարական ցույցեր են սկսվել, հաղորդում է Associated Press-ը:

Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարները հավաքվել են Ալմաթիի կենտրոնական այգում և շարժվել դեպի մայրաքաղաք Նուրսուլթան, որպեսզի բոյկոտեն անցկացվելիք քվեարկությունը: Ցուցարարները վանկարկում են՝ «մենք ունենք ընտրություն», «արդար ընտրությունների համար»:

Հիշեցնենք, որ մոտ 30 տարի երկիրը ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևն անցած ամսի անակնկալ հրաժարական տվեց: Նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 9-ին: Անցած շաբաթ երկրի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: