Հայերեն   English   Русский  

Փարիզում մայիսմեկյան ցույցերից առաջ 14 մարդու են ձերբակալել


  
դիտումներ: 172

Ֆրանսիայի իրավապահ մարմինները 14 մարդու են ձերբակալել մայիսմեկյան ցույցերից առաջ, հաղորդում է BFMTV-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել Փարիզի 14-րդ շրջանում՝ Պորտ-դ-Օռլեան մետրոյի հարևանությամբ 4 ավտոմեքենայի խուզարկությունից հետո: Ստուգումների ընթացքում ավտոմեքենաների մեջ մի քանի հակագազ է հայտնաբերվել:

Բացի այդ, ձերբակալության ժամանակ նրանց մոտ մի քանի մուրճ, պտուտակահան, դանակ, պարսատիկ, գազային բալոն և բենզինով լի երկու տարա են հայտնաբերել:

Երեկ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ մայիսմեկյան ցույցերին կմասնակցեն 1500-2000 ծայրահեղ տրամադրված խուլիգան, ովքեր իրենց «black block» են անվանում: Իր հերթին, երկրի ՆԳ նախարար Քրիստոֆ Քաստաները հայտարարել է, որ մայրաքաղաքում կարգուկանոն կապահովեն 7400 ոստիկաններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: