Հայերեն   English   Русский  

Թրամփը մեկ ժամում 60 անգամ քննադատել է Ջո Բայդենին


  
դիտումներ: 236

Mediate պորտալի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ ժամում ավելի քան 60 անգամ թվիթեյան իր միկրոբլոգում կիսվել է նախագահի թեկնածու Ջո Բայդենին քննադատող գրառումներով, այնուհետև մեկնաբանել դրանք: Գրում է Gazeta.ru-ն:

Ընդ որում նշվել է, որ թվիթերյան գրառումներով նա սկսել է կիսվել տեղական ժամանակով դեռևս առավոտյան 5.36-ին: Սկզբում Թրամփը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ում հրշեջների ամենամեծ արհմիությունն աջակցություն է հայտնել Ջո Բայդենին՝ հայտարարելով, որ նա հրշեջների համար շատ ավելին է արել, քան ամբողջ արհմիությունը և դրա դիմաց ոչինչ չի ստացել:

Այնուհետև նա թվիթերում իր էջում կիսվել է հրշեջների գրառումներով, որոնք չեն աջակցում Բայդենին և ցանկանում են քվեարկել Թրամփի օգտին:

Ավելի վաղ The New York Times թերթը գրել էր, որ Բայդենը առաջին անգամ որպես նախագահի թեկնածու քննադատել է իր հակառակորդ Դոնալդ Թրամփին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: