Հայերեն   English   Русский  

​Արքայադուստր Շառլոտան 4 տարեկան է. արքայական ընտանիքը լուսանկարներ է հրապարակել


  
դիտումներ: 176

Այսօր լրանում է արքայադուստր Շառլոտայի 4-ամյակը: BBC-ն՝ հղում անելով արքայական ընտանիքին, հրապարակել է լուսանկարները:

Շառլոտային Լոնդոնում և Նորֆոլկում լուսանկարել է նրա մայրը՝ Քեմբրիջի դքսուհին:

Լուսանկարներից մեկում արքայադուստրն ամառային ծաղկավոր շորով է, նստած է խոտերի վրա: Մյուս լուսանկարում նստած է ցանկապատի վրա, իսկ երրորդում՝ ծաղիկը ձեռքին վազում է:

Քեմբրիջի դքսուհին, որը սիրում է լուսանկարել, նախկինում ևս հրապարակել է իր 3 երեխաների լուսանկարները:

Նախորդ շաբաթ նա հրապարակել էր ամենափոքր որդու՝ Լուիի լուսանկարները, նրա 1-ամյակի առթիվ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: