Հայերեն   English   Русский  

​Վենեսուելայում ցույցերի հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ


  
դիտումներ: 166

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ցույցերի հետևանքով տասնյակ վիրավորներ կան, հաղորդում է BBC-ն:

Ինչպես նաև հաղորդվում է երկու զոհի մասին: Նրանցից մեկը՝ 27-ամյա աղջիկը, գլխի շրջանում մահացու վնասվածք է ստացել:

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ աղջիկը սպանվել է Ալթամիր շրջանում, մյուս զոհը Արագուա շրջանից է:

Հիշեցնենք, որ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու կոչ էր արել: Նրան են աջակցում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ: Ռուսաստանը, Չինաստանն աջակցում են Մադուրոյին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: