Հայերեն   English   Русский  

​Լիբանանում թուրքերը հայերի դեմ ցույցի են դուրս եկել


  
դիտումներ: 133

Այսօր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում թուրքական համայնքի ներկայացուցիչները դուրս են եկել փողոց՝ ի նշան ապրիլի 24-ին թուրքական դրոշի այրման դեմ բողոքի, հաղորդում է Rusarminfo-ն:

Ցուցարարները դիմել են Լիբանանում ապրող հայերին՝ պահանջելով դադարեցնել հակաթուրքական քարոզչությունը:

Ցույցի մասնակիցները դուրս են եկել Բեյրութի կենտրոնական փողոցներ թուրքական դրոշներով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Լիբանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը Լիբանանի ղեկավարությունից պահանջել է հետաքննել թուրքական դրոշի այրման փաստը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: