Հայերեն   English   Русский  

Ժամանակակից 3 հայ գեղանկարիչներն ու Դալին միասին «կշրջեն» աշխարհում


  
դիտումներ: 542

Արվեստաբանության դոկտոր, «Նոազ արք» (Նոյան տապան) ցուցասրահի հիմնադիր, լիբանանահայ Մովսես Հերկելյանն իրավունք է ստացել առաջիկա 5 տարիներին Սալվադոր Դալիի ստեղծագործությունները ներկայացնելու Միջին Արևելքում և հետխորհրդային երկրներում։ «Նոազ արքին» վստահվել է նաև տպագրել Դալիի ստեղծագործությունների կատալոգը։

Այս տարի հռչակավոր նկարչի մահվան 30-րդ տարելիցն է։ Այդ նպատակով Դալիիի ստեղծագործությունների վաճառքի իրավասու մարմինը՝ «Սալվադոր Դալի» հիմնադրամը, նախաձեռնել է նկարչի ստեղծագործության հանրահռչակման նոր գործընթաց և «Դալիի տիեզերքը» ծրագիրը, որի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերում Դալիի ստեղծագործությունները ներկայացնելուն զուգահեռ ներկայացվում են նաև ժամանակակից գերիրապաշտ նկարիչների աշխատանքներ։

Սալվադոր Դալի

«Սալվադոր Դալի» հիմնադրամը և «Արթէվոլյուշըն» միջազգային ընկերությունը, որին տրված է Դալիի քանդակներն ու գրաֆիկական աշխատանքները վաճառելու իրավունքը, առաջարկել են «Նոազ արքին» համագործակցել և ստանձնել Դալիի կատալոգի տպագրությունը, որտեղ ներկայացված են ոչ միայն Դալիի, այլ նաև ժամանակակից գերիրապաշտ նկարիչների ստեղծագործություններ։

«Դալիի տիեզերքը» ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերում տեղի են ունենում նաև ցուցահանդեսներ, որոնց մեկնարկը տրվել է Մոնակոյում։ Հաջորդ ցուցադրությունները տեղի են ունեցել Սիդնեյում, ապա Մելբուրնում, որից հետո կտարածվեն աշխարհի բոլոր աշխարհամասերում։ Այդ ցուցահանդեսներին Դալիի ստեղծագործությունների հետ միասին ներկայացվել ու ներկայացվելու են ժամանակակից հայ գերիրապաշտ նկարիչներ Վահրամ Դավթյանի, Սուրեն Ոսկանյանի և Դավիթ Դավթյանի նկարները։

«Ցուցադրությունները շատ հաջող են անցնում, և մեզ համար կա մի լավ նորություն՝ «Արթէվոլյուշըն» ընկերությունն ու Դալիի հիմնադրամը մեր այդ 3 նկարիչների աշխատանքները 5 տարի շարունակ ներկայացնելու են Ծայրագույն արևելքի երկրներում»,-ասում է Հերկելյանը։

Արտ Մոնակո

Արվեստաբանը պարզաբանում է, թե ինչու են ընտրվել հենց այս նկարիչները․ նրանց ստեղծագործությունները սյուրռեալիզմի ուղղության մեջ են, մոտ են Դալիին, միաժամանակ տարբերվող են ու յուրահատուկ։

«Այս նկարիչները մեր՝ «Նոազ արք» գալերեայի կողմից ներկայացվող նկարիչներն են, և սա նախևառաջ մեծ նվաճում է մեզ համար, բայց նվաճում է նաև հայ կերպարվեստի համար, քանի որ մինչ օրս, բացի Երվանդ Քոչարից և Լևոն Թութունջյանից, մեր նկարիչներից որևէ մեկը (անշուշտ Արշիլ Գորկին մի կողմ ենք դնում) Դալիի պես մեծ նկարչի հետ չի ցուցադրվել»,-ասում է Հերկելյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում Մովսես Հերկելյանը մշտական համագործակցության մեջ է 5 գեղանկարիչների հետ՝ Վահրամ Դավթյան, Սուրեն Ոսկանյան, Դավիթ Դավթյան, Էդիկ Բերդյան և ՎահանՌումելյան, որոնց ստեղծագործությունները մեծ հաջողություններ են գրանցում դրսում:

Վահրամ Դավթյանը, օրինակ, 2000 թ. Ժնևում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում ժյուրիի կողմից ընդգրկվել է աշխարհի ժամանակակից 40 նկարիչների ցանկում, ապա այդ 40-ի մեջ ճանաչվել լավագույնը:

Հերկելյանը կարծում է, որ հայ ժողովուրդը աշխարհում մրցունակ է իր մշակույթով, բայց ցավոք հայ

Մովսես Հերկելյան

գեղանկարիչներին աշխարհում գրեթե չեն ճանաչում։ Այսհարցում ըստ նրա, մեծ անելիք ունեն նաև հայ արվեստաբանները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: