Հայերեն   English   Русский  

Սենատոր Մայքլ Բենեթը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին


  
դիտումներ: 201

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի սենատոր Մայքլ Բենեթը հայտարարել է Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Պլանավորում եմ մասնակցել նախագահական ընտրություններին», - ասել է նա:

Բենեթի խոսքերով՝ երկիրը կանգնած է մեծ մարտահրավերների առաջ, որոնցից մեկը տնտեսական շարժունակության պակասն է:

Բենեթը կլինի Դեմոկրատական կուսակցության 21-րդ թեկնածուն, որը 2020 թ. կպայքարի նախագահի պաշտոնի համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ևս հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել 2020 թ. նախագահական ընտրություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: