Հայերեն   English   Русский  

Billboard-ը հայտնել է տարվա լավագույն երաժիշտների անունները


  
դիտումներ: 795

Ամերիկյան Billboard ամսագիրը տարվա լավագույն կատարող կանադացի ռեփեր Դրեյքին է ճանաչել: Այդ մասին հայտնել են Billboard Music Awards մրցանակաբաշխության շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվել է, Դրեյքը հաղթող է ճանաչվել «Լավագույն արտիստ» անվանակարգում:

Տարվա լավագույն երգչուհի ճանաչվել է Արիանա Գրանդեն: «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող ճանաչվել է ռեփեր Juice Wrld-ը:

2018 թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ 2019 թ. բրիտանական ռոք խմբեր Radiohead-ը և The Cure- ը կներառվեն Rock and Roll Hall of Fame-ում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: