Հայերեն   English   Русский  

WikiLeaks-ում լրջորեն մտահոգված են Ասանժի առողջական վիճակով


  
դիտումներ: 275

WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակը մտահոգիչ է: Այդ մասին հայտարարել են WikiLeaks- ի ներկայացուցիչները Միացյալ Նահանգների պահանջով Ասանժին արտահանձնելու դատական լսումներից հետո: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք լրջորեն մտահոգված ենք նրա առողջական վիճակի պատճառով: Այն զգալիորեն վատթարացել է Էկվադորի դեսպանատանը անցկացրած ժամանակահատվածում: Իսկ այժմ, ըստ էության, նա միայնակ հայտնվել է բանտախցում», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնի խոսքերը:

Ավելի վաղ դատարանը Ասանժին դատապարտել էր 50 շաբաթվա ազատազրկման ` գրավի դիմաց ազատարձակման պայմանների խախտման համար:

WikiLeaks-ում, մեկնաբանելով Լոնդոնի դատարանի որոշումը, նշել էին, որ Ասանժի դատավճիռը պատժիչ բնույթ է կրում:

Ասանժի արտահանձնման գործով դատավարությունը կկայանա մայիսի 30-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: