Հայերեն   English   Русский  

​«Հայերը Ղարաբաղում ոչնչացրել են ադրբեջանցիների ժառանգությունը». Ալիև


  
դիտումներ: 158

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ՝ ելույթ ունենալով Բաքվում միջմշակութային երկխոսության 5-րդ ֆորումի շրջանակում,

հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բոլոր բանաձևերը մնացել է փաստաթղթի վրա, հաղորդում է Rusarminfo-ն:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է ողջ աշխարհը: Մեր տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ համապատասխան Անվտանգության խորհրդի բանաձևերին և Հելսինկյան եզրափակիչ ակտին»,-հայտարարել է Ալիևը:

Նա նաև ասել է, որ Ղարաբաղում ադրբեջանցի ժողովուրդը«էթնիկ զտման» է ենթարկվել, իսկ «ադրբեջանական պատմական ժառանգությունն ու մշակութային հուշարձանները ոչնչացվել են, ինչի մասին վկայում են ԵԱՀԿ զեկույցները»:

Ավելի վաղ Ալիևը՝ ելույթ ունենալով Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին, հայտարարել էր, որ ԼՂ հակամարտությունը լուրջ խնդիր է ողջ աշխարհի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: