Հայերեն   English   Русский  

Բոլիվիայի նախագահը բարձր է գնահատել Վենեսուելայի տոկունությունը


  
դիտումներ: 101

Բոլիվիայի առաջնորդ Էվո Մորալեսը դեմ է արտահայտվել Վենեսուելայի ներքին գործերին ցանկացած միջամտությանը և հիացմունք արտահայտել, թե ինչպես է Կարակասը պաշտպանում իր ժողովրդավարությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Վենեսուելայում ոչ հեղաշրջում է, ոչ ներխուժում: Մենք աջակցում ենք վենեսուելացիների միջև երկխոսությանը՝ առանց որևէ միջամտության: Մեր հիացմունքն ու համերաշխությունն ենք հայտնում Վենեսուելայի եղբայրական ժողովրդին, որը չնայած Միացյալ Նահանգների տնտեսական շրջափակմանը՝ շարունակում է արժանապատվորեն պաշտպանել իր ժողովրդավարությունը», - գրել է Մորալեսը թվիթերում:

Ավելի վաղ Մորալեսը հայտարարել էր Վենեսուելայում հեղաշրջման կազմակերպման ԱՄՆ-ի փորձի ձախողման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: