Հայերեն   English   Русский  

​Դոնեցկում ռուսական անձնագիր ստանալու համար հերթեր են գոյացել


  
դիտումներ: 330

Դոնեցկում հերթեր են գոյացել հեշտացված կարգով ռուսական անձնագիր ստանալու համար, հաղորդում է РИА Новости-ն:

Նշվում է, որ փաստաթղթերն ընդունվում են առավոտյան ժամը 9-ից: Արդեն այդ ժամին Ուկրաինայի ՆԳՆ միգրացիոն ծառայության շենքի մոտ ավելի քան 80 մարդ է հավաքված եղել:

«Առավոտյան ժամը 5-ից արդեն մարդիկ հավաքվել էին: Մենք 06:30 ենք եկել, ցանկանում ենք առաջին շարքերում լինել, մենք դրան 5 տարի ենք սպասել»,-ասել է Դոնեցկի բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրման հեշտացման կարգի մասին հրամանագիր էր ստորագրել:

Ենթադրվում է, որ ձևակերպման գործընթացը կտևի մինչև 3 ամիս: Հաղորդվում է նաև, որ ռուսական անձնագիր կարող են ստանալ՝ չհրաժարվելով ուկրաինականից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: