Հայերեն   English   Русский  

​Facebook-ն արգելափակել է ուլտրաաջ ակտիվիստների էջերը


  
դիտումներ: 97

Facebook սոցցանցն այսօր արգելափակել է ուլտրաաջ ակտիվիստների՝ «Իսլամի ազգ» ծայրահեղական կազմակերպության առաջնորդ Լուիս Ֆարրահանի, տեսաբան Ալեքս Ջոնսի և մի քանի այլ ակտիվիստների էջերը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ այդ անձինք ատելության քարոզչությամբ են զբաղված:

«Սոցցանցում տեղ չկա ատելություն տարածող մարդկանց և կազմակերպությունների համար՝ անկախ գաղափարախոսությունից»,-ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Ընկերությունում չեն հստակեցրել, թե որ հրապարակումն է դարձել էջերն արգելափակելու պատճառը:

Ակտիվիստները քննադատել են սոցցանցին՝ մեղադրելով զրպարտության մեջ:

Սոցցանցն արգելափակել է ևս մի քանի հայտնի ակտիվիստների էջեր, նրանց թվում են՝ Փոլ Նելեն, Լորա Լումեր և Մայլո Յաննոպուլոս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: