Հայերեն   English   Русский  

​Կոլոմոյսկին Դոնբասի հակամարտությունը քաղաքացիական պատերազմ է անվանել


  
դիտումներ: 309

Դոնբասի հակամարտությունը քաղաքացիական պատերազմ է, որում ուկրաինացիները պայքարում են ուկրաինացիների դեմ:

РИА Новости-ի հաղորդմամբ, Bihus.info պորտալին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկին:

Նրա խոսքով՝ վերջին տարիների իրադարձություններն Ուկրաինայի համար 13 միլիոն բնակչություն են արժեցել:

«Մինուս Ղրիմ, մինուս Դոնբաս, մինուս 13 միլիոն: Փոխադարձ ատելություն: Ներքին քաղաքացիական պատերազմ: Փառք Աստծու, որ այն չի տարածվել ողջ երկրի տարածքով»,-ասել է Կոլոմոյսկին:

Հարցին, թե Դոնբասում քաղաքացիական պատերա՞զմ է, Կոլոմոյսկին պատասխանել է.

«Այդ դեպքում ինչո՞ւ են սպանում լրագրողին, եթե երկրում խաղաղ է և լավ: Լրագրողները պատերազմի դաշտում զինվորներ են: Երբ երկրում խաղաղ է լինում, լրագրողների չեն սպանում»:

Հարցին, թե ինչ դեր ունի Ռուսաստանն այդ հարցում, նա պատասխանել է, որ «Ռուսաստանն աջակցում է ուկրաինացիների մի մասին»: «Եթե չլիներ Ռուսաստանը, պատերազմը վաղուց ավարտված կլիներ, ուկրաինացիները հաշտված կլինեին միմյանց հետ»,-կարծիք է հայտնել ուկրաինացի գործարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: