Հայերեն   English   Русский  

​Հայաստան՝ դրախտ Եվրոպայի և Ասիայի միջև. իսպանական պարբերական


  
դիտումներ: 3503

Հայաստանը դրախտ է Եվրոպայի և Ասիայի միջև: Իր կայքում նման վերնագրով հոդված է հրապարակել Etheria Magazine ամսագիրը:

Լուսանկարիչ ճանապարհորդներ Խուան Կառլոս Մունյեսի և Մար Ռամիրեսի հոդվածում ներկայացված են Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերը՝ արգելոցներն ու պատմամշակութային հուշարձանները:

«Եթե դրախտ եք փնտրում, ապա եկեք Հայաստան: Բոլոր ճանապարհները կբերեն ձեզ այս Աստվածային Էդեմական այգի: Հենց այստեղ կարելի է տեսնել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի ակունքները»,-ասվում է հոդվածում:

Հայաստանի դրախտային 10 վայրերի թվում են նշվում Զվարթնոցի տաճարը, Գառնիի տաճարը, Գեղարդն ու Խոր Վիրապը, Հանրապետության հրապարակն ու Կասկադը և այլ վայրեր, որոնց մասին ճանապարհորդների համար կարճ տեղեկություն է ներկայացվում:

Ավելի վաղ հայկական խոհանոցին էր անդրադարձել National Geographic ամսագրի ռուսական տարբերակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: