Հայերեն   English   Русский  

​Զելենսկին կվերադարձնի անօրինական հարստացման պատասխանատվությունը


  
դիտումներ: 401

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է մոտ ապագայում վերադարձնել անօրինական հարստացման համար քրեական պատասխանատվությունը:

Այս մասին հայտարարել է նրա խորհրդական Ռուսլան Ռյաբոշապկան:

«Անօրինական հարստացման համար քրեական պատասխանատվությունը կթարմացվի: Համապատասխան օրենքը նորընտիր նախագահի թիմի առաջնահերթ նախաձեռնություններից մեկն է»,-նրա խոսքն է մեջբերում ТАСС-ը:

Ավելի վաղ Զելենսկու թիմը հայտարարել էր, որ թիմի առաջնահերթություններից են Նորմանդյան ձևաչափով հանդիպումների վերսկսումը:

Փետրվարին Ուկրաինայի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչեց անօրինական հարստացման մասին հոդվածը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: