Հայերեն   English   Русский  

​Քրայսչերչի մզկիթում ահաբեկչության ժամանակ վիրավորված Թուրքիայի քաղաքացի է մահացել


  
դիտումներ: 248

Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի մզկիթում կրակոցից տուժած թուրք քաղաքացին մահացել է հիվանդանոցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք կորցրինք մեր քաղաքացի Զեքերիա Թույանին, որը ծանր վիրավորվել էր Նոր Զելանդիայում իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով», - գրել է նախարարը թվիթերյան իր միկրոբլոգում:

Նա ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին:

Մարտի կեսերին Սաուդյան Արաբիայի քաղաքացի էր մահացել, որը ևս վիրավորվել էր Քրայսչերչում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին կրկնակի հարձակում տեղի ունեցավ Քրայսչերչի մզկիթներում:

Նոր Զելանդիայի իշխանությունների տվյալներով՝ հարձակումն իրականացրել էր 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: