Հայերեն   English   Русский  

«Սորոսի մարդիկ բացեիբաց հարձակվում են Հայաստանի պետական անվտանգության և Ռուսաստանի հետ միության վրա». Eadaily


  
դիտումներ: 957

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի՝ Երևանի Զվարթնոց օդանավակայանի անցակետում երկու ժամանոց սպասումը հայ հասարակական-քաղաքական շրջանակում հարաբերությունները պարզելու առիթ հանդիսացավ, գրում է Eadaily պարբերականը:

Շատերը հավատացին ուկրաինացի պատգամավորի հայտարարությանը: Պատգամավորը հայտնի է իր սադրիչ ունակություններով: Նրա խոսքով՝ իր մուտքը Հայաստան արգելել էին Ռուսաստանի պահանջով: Սոցցանցերում քննադատել էին ռուս սահմանապահներին ու Հայաստանի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նայեմին Հայաստանում «անցանկալի անձ» էին անվանել, և մոտ 2 ժամ նա անցկացրել է օդանավակայանում: Ընդ որում, պատգամավորը հայտնել է, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի պահանջով՝ ընդ որում, որևէ ապացույց չներկայացնելով:

Իսկապես, Նայեմը ներառված է Ռուսաստանի պատժամիջոցային ցանկում դեռևս անցած տարվանից: Նրա մուտքը Ռուսաստան արգելված է: Eadaily-ի խոսքով՝ իսկապես կարող է կոորդինացված աշխատանք լինել Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև, ինչը բնական է դաշնակիցների դեպքում:

Ռուսաստանն ըստ պայմանագրի Հայաստանի անվտանգության երաշխավորն է:

Ո՞վ է Մուստաֆա Նայեմը

Ուկրաինացի քաղաքական գործիչը ծնվել է 1981 թվականի հունիսի 28-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: «Եվ հենց դա առիթ է նրան ստուգելու համար, քանի որ Աֆղանստանը, մեղմ ասած, աշխարհում լավ իմիջ չունի: Այն համարվում է գլոբալ մասշտաբով ահաբեկիչների հիմնական «մատակարարը»»,-գրում է պարբերականը:

1980-ականների վերջին հոր հետ տեղափոխվել է Մոսկվա, ապա՝ Կիև, որտեղ լրագրողական կարիերա է սկսել: Նայեմը համագործակցել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ:

2011 թվականին նախաձեռնել է «Վերջ ցենզուրային» լրագրողական շարժումը, մասնավորապես, Սորոսի հիմնադրամի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Կոնստանտին Կատալոնսկու հովանավորության ներքո:

Հարցազրույցներից մեկում նա իր աջակցությունն էր հայտնել միասեռականներին:

Վերջերս նրա վրա հարձակում են գործել Օդեսայում: Պատգամավորի վրա կղանք են լցրել:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի և Արթուր Վանեցյանի հասցեին հնչող քննադատություններն անում են «սորոսականները»:

Բացի այդ, պարբերականը հայտնում է, որ Արթուր Վանեցյանի հասցեին բազմաթիվ քննադատություններ հնչեցին Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելուց հետո: Ինչպես նշում է պարբերականը՝ նրան աջակցեցին Հայաստանում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպությունները:

Բացի այդ, այդ նույն «սորոսականները» մեծ աղմուկ բարձրացրեցին Հայաստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո՝ օգտագործելով Մեդվեդևի կատակը:

Ով ով է

Պարբերականը նշում է, որ Հայաստանում հակառուսական դիսկուրսի հիմնական գեներատորները մի քանի կազմակերպություններն են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ տնօրեն Արթուր Սաքունցի գլխավորությամբ, «Ասպարեզ» ակումբը՝ տնօրեն Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ում մուտքը Ռուսաստան արգելված է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, Transparency International միջազգային կազմակերպության հայկական կենտրոնը, որոնք մշտապես քննադատել են Ռուսաստանին:

Eadaily-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեթոդաբար կտրում է «սորոսյան թևի» ներկայացուցիչների հետ շփումները: «Նրանք արդեն վաղուց են ձգտում հանդիպել Փաշինյանի հետ, սակայն նա նրանց չի ընդունում»,-ասել է պարբերականի աղբյուրը Փաշինյանի շրջապատից:






Մեկնաբանություններ - 1

agob.k     04.05.2019 ahavasik aysbisi mikrob u borniqner hayastan q kan inj anelu ? anchucht haydi a ? betk a anbayman vrnden ji paver sorosaqanner u l.k.p.d. hima nuyn bes anbadiv sriqaner
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: