Հայերեն   English   Русский  

Կհաղթի Սերժ Սարգսյանը. Ա. Արշակյան


  
դիտումներ: 1062

Սերժ Սարգսյանի ելույթը ուշացած էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ըստ նրա ` նույնիսկ եթե չլինեին այսքան վտանգավոր մարտահրավերներ, ՀՀ-ն պետք է ազատվեր քրեաօլիգարխիկ համակարգից: «Ակնհայտորեն Հայաստանի իշխանական համակարգում չափազանց մեծ դեր են կատարում քրեական նկարագրություն ունեցող մարդիկ: Դեռ առաջին օրվանից նախագահը պետք է փակեր Ծառուկյանի ճանապարհը, թույլ չտար անօրինություններ անել: Բուրժուադեմոկրատական կոչվող ուժը չափազանց մեծ դեր է խաղում: Օրինակ, առևտրականները կարողացան կանգնեցնել պետության կողմից ընդունած որոշումը», - նշեց նա:

Ա. Արշակյանի խոսքով` նախագահը կատարել է համարձակ քայլ, սակայն հայտնի չէ, այն կհաջողվի, թե` չէ: «Հանրապետականը» նույնպես պետք է ազատվի նման նկարագիր ունեցող մարդկանցից», - ասաց նա:

«Հայաստանում պետք է լինի «պերեստրոյկա»: Եթե ուժը հերիքի, պետք է շարունակել այն, ինչ երեկ եղավ: Ես կարծում եմ ՝ կհաղթի Սերժ Սարգսյանը, որովհետև նա բարեփոխումների ծրագիր է տալիս: Հայաստանը բարեփոխման կարիք ունի: Եթե ինքը չբարեփոխի, ուրիշը իրեն կբարեփոխի», - ասաց բանախոսը:

Ազատ Արշակյանը գտնում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կոպիտ սխալ թուլ տվեց, երբ սպառնաց բռնի ուժով իշխանությունից զրկել Սերժ Սարգյսյանին. «Ակնհայտ է , որ ԲՀԿ-ն կոպիտ սխալ արեց` գնդակն ուղարկելով Սերժ Սարգյսանի դաշտը: Սերժ Սարգսյանը այդպիսով նվեր ստացավ: Խոսքը վերաբերում է այն հայտարարությանը, թե` «100 հազարներով մարդիկ դուրս կհանենք»: Եթե կարող են, թող Ազգային ժողովում հավաքվեն նախագահի հրաժարականը պահանջեն: Այնտեղ բավականին լուրջ ուժեր կան: ճիշտ ճանապարհը դա էր. սահմանադրական իշխանափոխությունը: Եթե հեղափոխություն է արվում, նախագահը իրավունք չո՞ւնի դրան դիմադրելու»:

Անդրադառնալով այս միջադեպում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությանը, Ազատ Արշակյանը նշեց, որ նա դեռևս մնում է շատ ազդեցիկ քաղաքական ուժ. «Սակայն չեմ կարծում, թե նա է այս հայտարարության առիթը: Գուցե որոշակի խորհուրդնել տվել է, ավելին` չեմ կարող ասել», - ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: