Հայերեն   English   Русский  

​Ղրիմում խոստացել են թույլ չտալ Զելենսկուն մուտք գործել իր բնակարան


  
դիտումներ: 997

Ղրիմում խոստացել են թույլ չտալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն մուտք գործել Լիվադիայի իր բնակարան,

քանի դեռ նա Ղրիմը ռուսական չի ճանաչել: Այս մասին, Известия-ի հաղորդմամբ, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը:

Այդպիսով նա մեկնաբանել է հաղորդագրությունը, որում ասվում է, որ Զելենսկիները կօգտագործեն այդ բնակարանը միայն այն ժամանակ, երբ թերակղզին վերադարձվի Կիևին:

«Այդպես էլ այդ բնակարանը կմնա օդի մեջ»,-ասել է Ֆիքսը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, «Իմպերատոր» բնակելի համալիրում, որը գտնվում է Լիվադիա ամրոցից ոչ հեռու, 2013 թվականի ապրիլին պենտհաուս է գնել 163,9 հազար դոլարով: Այս տարվա ապրիլին բնակարան վաճառքի էր հանվել 790 հազար դոլարով, այնուամենայնիվ, սեփականատերը դեռևս Ելենա Զելենսկայան է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: