Հայերեն   English   Русский  

«Վրաստանն ու Ադրբեջանը կորոշեն Դավիթ Գարեջայի վանական համալիրի հարցը». Բախտաձե


  
դիտումներ: 371

Վրաստանն ու Ադրբեջանը՝ լինելով բարեկամական երկրներ, կորոշեն վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջայի վանական համալիրի հարցը: Այս մասին, Eadaily-ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Առաջին իսկ օրվանից գերատեսչությունների միջև ինտենսիվ կապ է հաստատվել: Նախարարներին հանձնարարել եմ ակտիվ բանակցություններ անցկացնել համաձայնության հասնելու նպատակով»,-ասել է Բախտաձեն:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում սահմանի դեմարկացիայի հանձնաժողովն իսկապես չի աշխատել: Բախտաձեն հայտնել է, որ հանձնաժողովը կվերսկսի աշխատանքը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ապրիլի 22-ին ադրբեջանցի սահմանապահները 2 օրով փակել են վանական համալիրի ճանապարհը՝ արգելելով վանականների մուտքը: Տեղի վանականներից մեկի խոսքով՝ ադրբեջանցի սահմանապահներն այդտեղ արգելող և նախազգուշացնող նշաններ են տեղադրել: Նա նաև հայտնել է, որ իրավիճակը սրվել է փետրվարին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու՝ Ադրբեջան այցից հետո:

Ապրիլի 29-ին արքիմանդրիտ Կիրիոնը հայտնել էր, որ վանական համալիրի տարածքի մոտակայքում ավելացվել է ադրբեջանցի սահմանապահների թիվը՝ 2-ից հասնելով 18-ի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: