Հայերեն   English   Русский  

​Երազանքի աշխատանք. Մեծ Բրիտանիայում փնտրում են զբոսաշրջիկի,


որն ամառը կանցկացնի սպա կենտրոններում, սոցցանցերում կկիսվի լուսանկարներով, իսկ դրա դիմաց կվճարվի


  
դիտումներ: 420

Մեծ Բրիտանիայում երազանքի աշխատանք են առաջարում.

փնտրում են մեկին, որը կճանապարհորդի երկրով և կայցելի սպա կենտրոններ, ապա կկիսվի լուսանկարներով սոցցանցերում, և դրա դիմաց կվճարվի, գրում է 360TV-ն՝ հղում անելով The Sun-ին:

Պարբերականը նշում է, որ այդ աշխատանքի համար իդեալական է այն մարդը, որը ջակուզին, ցեխի դիմակներն ու մերսումը դրախտ է համարում:

Գործատուն կրեատիվ մոտեցում է ցուցաբերել. նման աշխատանք փնտրողները ռեզյումե կամ աշխատանքային փորձ կարող են չունենալ: Թեկնածուները պետք է սոցցանցերում իրենց լուսանկարներն ուղարկեն, որոնցում պատկերված են նրանց կյանքի լավագույն պահերը:

Սակայն նման դրախտը երկար չի տևում. աշխատանքը մշտական չէ՝ միայն 4 օր հուլիսին կամ օգոստոսին: Մեկ օրվա վարձը կազմում է 125 ֆունտ ստերլինգ: Բացի այդ, գործատուն վճարում է ուտելիքի, սուրճի և թեյի, շամպայնի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: