Հայերեն   English   Русский  

«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովը Արտաշատում


  
դիտումներ: 514

Այսօր՝ մայիսի 4-ին Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատում տեղի է ունեցել «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովը,

որին ներկա է եղել վարչապետ Նիկիոլ Փաշինյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Արարատի մազպետ Գարիկ Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք: Համաժողովի բացման արարողության ժամանակ վարչապետը խոսելով Հայաստանում տնտեսական ներդրումների մասին՝ ասաց, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ իրենց խանգարում են այսօր:

«Մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումների, «դաբրո»-ների կարիք, և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 տոկոսից ավելին ուզում է իր գործողություններն անձամբ համաձայնեցնել երկրի ղեկավարի հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք, որովհետև մեր աշխատանքն է բոլոր մարդկանց քաջալերել, լսել, բայց ժամանակը չի բավականացնում դրա համար: Սա է մեզ խանգարող իրենցիան»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ եթե նախկին իշխանությունների օրոք բոլորը կարծում էին, որ ՀՀ քաղաքացին ոչինչ չի կարող անել, և ամեն ինչ էլիտայի ձեռքում է, ապա այսօր այլ իրավիճակ է:

«ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, նրա ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ, պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների մասին, այն գործողությունների մասին, որ օգտվում են սեփական ազատություններից, բայց նաև հարգում են ուրիշների ազատությունը: Այս փիլիսոփայությունը Հայաստանը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավար երկրներից մեկը»,-ասաց վարչապետը:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել էր տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես: Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար անձինք ցուցահանդեսի ժամանակ ծանոթացան տեղական արտադրողների արտադրատեսակներին, համտեսեցին տարբեր կերակրատեսակներ ու խմիչքներ՝ գարեջուր, քաղցրավենիք, լավաշ ու պանիր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: