Հայերեն   English   Русский  

Ազատոճայինները՝ առանց մեդալների


  
դիտումներ: 496

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 1-3-ը Մախաչկալայում մասնակցեց աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիևի 50-րդ հուշամրցաշարին: Հայ ըմբիշները ձեռնունայն են վեադարձել մրցաշարից:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Մախաչկալայում հանդես են եկել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ):

Թիմի հետ Մախաչկալա էր մեկնել նաև հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաև մրցավար Աշոտ Խաչատրյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: