Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1022

Մայիսի 6-ին, ժամը 20։00-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանի մենահամերգը։

Մայիսի 6-ին և 7-ին, ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Եվ ուրեմն» կատակերգությունը: Դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Վարուժան Մանուկյան, Իշխան Ղարիբյան, Աննա Մանուչարյան, Գրիգոր Բաղդասարյան, Սուրեն Առուստամյան, Մարիաննա Ղազարյան, Արա Կարագյան: Բեմադրող ռեժիսոր՝ Աշոտ Հակոբյան:

Մայիսի 7-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Զառա Պետրոսյանի «Սերն իմ երգով» ստեղծագործական երեկո-համերգը, որին կմասնակցեն Էրիկ Կարապետյանը, Աննա Խաչատրյանը, Լիանան և այլ երգիչ-երգչուհիներ:

Մայիսի 8-ին, ժամը 17:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Սասնա ծռեր» ներկայացումը: Դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Խորեն Լևոնյան, Հովհաննես Գասպարյան, Սոնա Մաթևոսյան, Դավիթ Գասպարյան, Արաքսյա Մելիքյան:

Մայիսի 8-ին, ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացումը:

Մայիսի 9-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի կունենա «Անուշ» ներկայացումը: Բեմադրությունը և բեմականացումը՝ Դավիթ Հակոբյանի:

Մայիսի 9-ին, ժամը 19:00-ին Համազգային պետական թատրոնում տեղի կունենա «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացումը: Հեղինակ` Սառա Նալբանդյան, դերակատարներ` Նարինե Գրիգորյան, Արման Նավասարդյան, Վարշամ Գևորգյան:

Մայիսի 10-ին, ժամը 19:00-ին Պետական Կամերային երաժշտական թատրոնում տեղի կունենա «Քասթինգ» ներկայացումը:

Մայիսի 11-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգային երեկո՝ Դաթոյի և Սոնայի մասնակցությամբ։

Մայիսի 12-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը:

Մայիսի 12-ին, ժամը 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացումը: Բեմադրություն և երաժշտական ձևավորում՝ Սուրեն Շահվերդյանի, դերակատարներ՝ Նելլի Խերանյան, Մուրադ Ջանիբեկյան, Մարիաննա Մխիթարյան, Սամվել Փիլոյան,Ալբերտ Սաֆարյան, Աիդա Բաբաջանյան Մխիթար Մելքոնյան, Սիրանուշ Եսայան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: