Հայերեն   English   Русский  

​«Ինձ համար մի շատ կարևոր սկզբունք կա. Գնահատելով հին արժեքները` փորձել գտնել նորը». Լյուդվիգ Հարությունյան


  
դիտումներ: 2013

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո,

ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ անցկացվեց ապրիլի 26-ին և տնօրեն նշանակվեց Լյուդվիգ Հարությունյանը։

Թատրոնի 120 հոգուց բաղկացած անձնակազմը միաձայն որոշել էր տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրել գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանին:Թատրոնի ողջ անձնակազմը պաշտպանում էր հենց նրա թեկնածությունը, և նախապես հայտարարել էին,որ այդ հարցում չեն հանդուրժի որևէ մեկի միջամտությունը:

«Անկախ»-ի զրուցակիցն է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դասախոս, Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, դերասան ու ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։

- Ինչպե՞ս եք եկել դեպի ձեր մասնագիտությունը, ե՞րբ եք սկսել առաջին քայլերը թատրոնում։

- Ես ակունքներով գյումրեցի Ցիտրո Ալեքի ծոռն եմ ։ Ես կարծում եմ, որ իմ սերը դեպի արվեստը, դեպի թատրոնը պապենական է։ Սակայն ծնողներս թատրոնի հետ որևէ կապ չեն ունեցել։ Մանկության տարիներին երբևէ չեմ մտածել, որ կարող է լինեմ թատրոնում։ Մի անգամ այնպես ստացվեց,որ Համազգայինթատրոնում դիտեցի«Կյանքը վանդակից այն կողմ» ներկայացումը, որտեղ խաղում էին Նարե Հայկազյանը, Դավիթ Հակոբյանը։Այդ ներկայացումից հետո ես որոշում կայացրեցի, որ պետք է դառնամ ռեժիսոր։ 2000թ.- ին ընդունվել եմ թատերական ինստիտուտ։ Ուսանողական տարիներից արդեն, ի երջանկություն ինձ, ես կապ եմ ունեցել թատրոնի հետ, 2-րդ կուրսում արդեն խաղում էի ներկայացումներում, այստեղ էլ չեմ կարող չհիշել ինստիտուտի դասախոս և դեկան Լևոն Մութաֆյանին և թատրոնի գեղ. ղեկավար Անդրանիկ Գամջյանին, որոնց շնորհիվ կարողացա ուսմանս հետ մեկտեղ նաև խաղալ թատրոնում: Իսկ առաջին ռեժիսորական քայլս եղավ ավարտական դիպլոմային աշխատանքս, որը իրականացրել եմ Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թատրոնում, մի արվեստագետի ղեկավարությամբ, որինայդ օրվանից մինչև օրսհամարում եմ ռեժիսորական դպրոցում իմ ուսուցիչը` Նիկոլայ Ծատուրյանի հետ:

2009թ.- ին արդեն աճեմյանական բեմում իմ առաջին բեմականացումն էր«Ինչո՞ւ այսպես չարացանք»։ Իդեպ, շատ հետաքրքիր պիես էր, այն գրվեց թատրոնում։ Այս ներկայացման համար արժանացա տարվա լավագույնռեժիսոր անվանակարգին՝«Արտավազդ»մրցանակին։

Այս ներկայացումը հետաքրքիր էր նրանով, որ պիեսում գործող անձիք կենդանիներն էին, որոնք խոսում էին մարդկանց կյանքից և խնդիրներից։ Այս ներկայացումը մինչ օրս թատրոնի խաղացանկում է։

2017թ.-ից դասավանդում եմ Թատերական ինստիտուտում։

- Դուք նկարահանվում եք նաև ֆիլմերում։ Ինչպիսի՞ տարբերություն կա ձեզ համար թատրոնիև կինոյի միջև։

-Ուսանողական տարիներին երբեք չեմ նկարահանվել սերիալներում։ Արդեն թատրոնում աշխատելու տարիներին նկարահանվել եմ Շանթի հեռուստասերիալներից մեկում, և Հ1-ի սերիալներից մեկում, որպես երկրորդ ռեժիսոր։ Ես կարծում եմ, որ ստեղծագործող մարդու համար կարևոր է, որ նա աշխատի տարբեր մարդկանց հետ, մշակույթի տարբեր ոլորտներում։ Սակայն ինձ համար ամենից հոգեհարազատ եղավ ու կլինի թատրոնը։

-Իսկ նման պատասխանատու պաշտոնում որպես երիտասարդ կադրորևէմտավախություն չե՞քտեսնում։

-Ինձ ավելի պատասխանատու էի զգում գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, երբ քո ուսերին է թատրոնի գեղարվեստական որակը։ Իսկ տնօրենի աշխատանքը ավելի հստակ է. պետք է գիտենաս օրենք, պետք է գիտենաս ճիշտ տնտեսվարել։ Եթե դու օրինավոր մարդ ես, կկարողանաս այդ աշխատանքը առաջ տանել։

Տնօրենը պետք է կարողանա ձուլվել ամբողջ ստեղծագործականխմբին։Բոլոր դեպքերում, լինիդա գեղարվեստական ղեկավարի, թե տնօրենի պաշտոն, ես վերաբերվում եմ ակնածանքով,չեմ փորձում այն սեփական դարձնել։

Ես բավականին երիտասարդ տարիքում ստանձնել եմ թատրոնի ռեժիսորի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Սա մի թատրոն է, որտեղ որպես գլխավոր ռեժիսոր, որպես գեղարվեստական ղեկավար աշխատել են Խորեն Աբրահամյանը, Գրիգոր Մկրտչյանը, Երվանդ Ղազանչյանը, Հակոբ Ղազանչյանը, Ալբերտ Մկրտչյանը, ՆիկոլայԾատուրյանը...

Եվ սա անչափ պարտավորեցնող է։ Ինձ համար մի շատ կարևոր սկզբունք կա. կառուցելով նորը, կարևորում եմ նաև հինը, այնարմատախիլչեմ անում։ Գյումրու թատրոնը ավանդույթներունեցող թատրոն է։ Ես իմ առաջ խնդիր եմ դրել շարունակելայդ ավանդույթները, բայց դրա հետ մեկտեղ էքսպերեմենտներ անել, նորարարություն բերել թատրոն։

Երիտասարդ տարիքում, իհարկե, պաշտոն ստանձնելու պատասխանատվությունը մեծ է։ Բայց ես երբեք իմ ակնածանքըչեմկորցնում իմ աշխատանքի հանդեպ, թատրոնի հանդեպ։ Ես թատրոնը չեմ դիտարկում որպես տուն։ Թատրոնը իմ ստեղծագործելու, մտածելուվայրն է,որին վերաբերվում եմ ամենայն պատասխանատվությամբ։

-Դուք հայտարարել էիք, որ պատրաստվում եք հրաժարվել գեղարվեստական ղեկավարի աթոռից, ու երկու պաշտոն չեք համատեղելու: Որպես տնօրեն ու՞մ եք տեսնում այդ պաշտոնում։

Մի բան միանշանակ է, երկու պաշտոնները չեն համատեղվի, բայց, կարծում եմ, կկարողանամ նաև ներկայացումներ բեմադրել: Երբ գեղարվեստական ղեկավար էի, ես միշտ էլ տարբեր ռեժիսորների էի հրավիրում ներկայացումներ անելու, գլխավոր ռեժիսորի հաստիք չենք ունեցել: Հրավերների սկզբունքը հիմա էլ կպահպանվի: Ինչ վերաբերվում է հիմնական գեղարվեստական ղեկավարին՝ եթե կառուցվածքային փոփոխություններ արդյունքում այդ հաստիքը պահպանվի, ապա այն,կարող են զբաղեցնելթատրոնումերկար տարիների գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը,ունենք նաև շատ լավ ռեժիսորներ ՝ Ասպրամ Բաղդասարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը:

Կարծում եմ մոտ ժամանակներս թատրոնում կլինի կամ գեղարվեստական ղեկավար , կամ գեղարվեստական խորհրդատու։ Բայց որ կլինի մեկը, ով կզբաղվի դրանով , դա միանշանակ է։

-Արդեն տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը շարունակելու՞ է բեմադրություններ անել:

-Եսչեմ պատկերացնում, որ կարող եմ հրաժարվել ստեղծագործական աշխատանքից։

Թատրոնում ինձ համար միշտ կարևոր է գեղարվեստական մասը։Գեղարվեստական աշխատանքը աթոռ չէ, որ հրաժարվեմ։

-Կա՞ն սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք որևէ նոր գործ բեմադրելիս:

-Ինձ համար շատ կարևոր է ճիշտ ժամանակին ճիշտ միտք արտահայտելն է բեմից։ Առաջնային եմ համարում բեմադրության համար ընտրված թեման։ Արժևորում եմ հատկապես այն աշխատանքները , որոնք ծնվել են թատրոնում, գրվել են հատուկ թատրոնի համար, ինչպես օրինակ«Հարսանիք թիկունքում »-ը։Ինձ համար առաջնային սկզբունք եմհամարում նաև համատեղ աշխատանքը դրամատուրգի հետ, նկարչի հետ, երաժիշտի հետ, այսինքն կոլեկտիվ աշխատանքը։

Նոր գործ բեմադրելիս առաջնորդվում եմ նաև այն սկզբունքով, որ ներկայացման մեջ ինչպես թեման պետք է նոր ու արդիական լինի, այնպես էլ երաժշտությունը։ Ներկայացման մեջ գերադասում եմ հատուկ գեղանկարչական ձևավորումը։ Այսինքն հարկավոր է խիստ պահանջներ ունենալ թատերական արվեստի յուրաքանչյուր ուղղության մեջ։

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն

- Գյումրու թատրոնում են իրենց ստեղծագործական մկրտությունը ստացել ԽՍՀՄ ժող. արտիստներ` Մհեր Մկրտչյանը և Վարդուհի Վարդերեսյանը:Որքանո՞վ է այս հանգամանքը պարտավորեցնող:

-Իհարկե, անչափ պարտավորեցնող է։ Ես ինքս բախտ եմ ունեցել Վարդուհի Վարդերեսյանի հետ բեմ բարձրանալ։ Սա, կարծում եմ, պատիվ է յուրաքանչյուր դերասանի համար։ Այդ ժամանակ թատրոնում բեմադրվում էր«Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումը։ Ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանի բեմականացման մեջ խաղում էր Վարդուհի Վարդերեսյանը։ Մենք մասսայական տեսարաններում էին։ Դա ինձ համար մի առանձին դպրոց էր, և ես շատ ուրախ եմ, որ այդ ժամանակահատվածի մի մասնիկն եմ եղել։ Ցավոք, Մհեր Մկրտչյանիհետ բախտ չի վիճակվել բեմ բարձրանալ։ Թատրոնում մենք նրա պատվին «Մհեր Մկրտչյան» փոքր բեմ ստեղծեցինք, որտեղ միայն երիտասարդներն են ստեղծագործում։ Կուզեի, որ մեծն վարպետի ոգին միշտ լինի այդ բեմում ու ոգևորի մեր երիտասարդներին։ Սա ենք թերևս կարողացել անել մեծ վարպետի համար։

- Պարոն Հարությունյան դուք ձեր նախորդների օրինակով թատրոնի ստեղծագործական կազմը համալրեցիք երիտասարդ, շնորհալի դերասաններով։ Հիրավի, այս շրջանում թատրոնում զգացվում են միտումներ՝ ստեղծագործական կյանքը թարմացնելու և առաջընթացն ապահովելու ուղղությամբ։ Այս ընթացքում թատրոնը ի՞նչ բարձրունքների, ի՞նչ սանդղակի է հասել։

-Ես չեմ կարող երիտասարդի մուտքը չողջունել թատրոն, որովհետև մեզ` երիտասարդներիս,ժամանակինշատջերմ են ընդունել այս թատրոնում, մեզ համար ճանապարհ են հարթել։ Երբ մենք ենք ոտք դրել այս թատրոն, մեզ օգնել են մեր մեծերը, այսօր նույն սկզբունքով մենք ենք առաջնորդվում։

Ես միշտ ողջունում եմ երիտասարդների մուտքը թատրոն, իհարկե, այն երիտասարդների , ովքեր ասելիք և անելիք ունեն։Կարևոր է, որ թատրոնը չհնանա թե մտքով, թե գաղափարներով, թե իր ամենօրյա հայացքներով։

Իսկ բարձունքը այն է, որ այսօր թատրոնի մասին խոսում են,թատրոնում տիրում է առողջ մթնոլորտ։

Հաջողություն է նաև այն, որ թատրոնում սպառվում է մինչև վերջին տոմսը։

-Քանի՞խաղացվող ներկայացում ունի այս պահին թատրոնը, ի՞նչ նոր ներկայացումներ են սպասվում հանդիսատեսին առաջիկայում:

Ամեն ամիս թատրոնի խաղացանկում կա 15-17 ներկայացնում։ Այս պահին խաղում են «Հարսանիք թիկունքում», «Չարոգին», «Հիշիր վաղվաօրը»,«ԱրշիլԳորկի»,«Սիրոկաստինգ»,և այլն։Ճիշտ է մենք չունենք պատանի հանդիսատեսի թատրոն, սակայն պատանի հանդիսատեսի համար մենք ունենք գրական մասի վարիչ, ստեղծագործական մի մեծ թիմ։ Համագործակցում ենք դպրոցների հետ, ճշտում ենք, թե ինչ հեղինակներ են անցնում դպրոցում, և դրանք բեմականացնում ենք դպրոցում։ Այսինքն մեր թատրոնը համագործակցում է նաև դպրոցի հետ։ Օրինակ Թումանյանի ստեղծագործությունները միշտ մեր բեմում են։Խաղացանկում գերակշռում են հայ հեղինակները։ Մենք ունենք ցերեկային և երեկոյան աբոնեմենտներ, որտեղ ընդգրկվում են խաղացանկի լավագույն ներկայացումները։

Այս պահին մեր թատրոնի դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը պատրաստվում է բեմադրել «Բուրատինոյի արկածները», որը սեպտեմբերին` թատերաշրջանի բացմանը պատրաստ կլինի։ Բեմադրական աշխատանքներն արդեն ընթանում են։ Նոր բեմադրության է պատրաստվում նաև Նիկոլայ Ծատուրյանը։ Ժամանակակից հեղինակ Սամվել Կոսյանի«Կյանքը վանդակի կողքով»պիեսն է պատրաստվում բեմադրել։ Անչափ հետաքրքիր ներկայացում է, որի առաջնախաղը ևս կլինի սեպտեմբերին:

-Ինչու՞ այսօր շատ թատրոններ չեն կարողանում համապատասխան քանակի հանդիսատես ունենալ ներկայացումների ընթացքում: Դուք բախվու՞մ եք այդ խնդրին:

-Ի ուրախություն մեզ, մենք չունենք հանդիսատեսի խնդիր։Իմ կարծիքով դա գեղարվեստական որակի և ճիշտ մենեջմենթի շնորհիվ է։Այսօր թատրոնին շատ է օգնում նաև համացանցը։ Այս տարի արդեն 52 անգամ Հայաստանում և արտերկրում ներկայացվել է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որը միշտ ընթացել է լեփ-լեցուն դահլիճներում , տոմսերը միշտ սպառվել են։ Չեմ կարող ասել, որ սա միայն լավ ստեղծագործական աշխատանքի արդյունքն է։ Գեղարվեստական որակի հետ մեկտեղ մի շատ կարևոր դպրոց կա` պրոդյուսերական դպրոցը, որտեղ կարևոր է, թե ինչպես է ներկայացման մասին իրազեկվում հասարակությանը։

-Գյումրու դրամատիկական թատրոնը 2018թ-ին հյուրախաղերով հանդես եկավ Վանաձորում, Գորիսում, Երևանում, Էջմիածնում, Ստեփանակերտում, ինչպես նաև Լիբանանում, իսկ 2019թ-ի հունվարի 25-ից փետրվարի 11-ը հյուրախաղերով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ի՞նչ նշանակություն ունեցան այս իրադարձությունները թատրոնի կյանքում:

-Երկար տարիներ թատրոնը չէր կարողացել դուրս գալ։ Սակայն վերջերս մենք կարողացանք հյուրախաղերով դուրս գալ ԱՄՆ , Լիբանան։ Մենք հյուրախաղեր ունեցանք նաև մայրաքաղաքում և տարբեր մարզերում։ Եվ սա շարունակական է լինելու։

Ստեղծագործող մարդու համար սա շատ կարևոր է:Մեզ համար առաջնային է նաև , որներկայացումը լինի նպատակային. այսինքն այս ներկայացումները պետք է ունենան ազգապահպանության խնդիր։

- Հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքներ եք կիրառում թատրոնում առավել առողջ մթնոլորտ ապահովելու համար:

-Եթե որպես ղեկավար ուզում ես, որ թատրոնում առողջ մթնոլորտ տիրի, պիտի քո յուրաքանչյուր աշխատող ` դերասանից սկսածմինչև հավաքարար, հասկանա, որ իրավունք ունի ազատ արտահայտվելու։

Առողջ մթնոլորտի ձևավորման համար առաջնային է, որ յուրաքանչյուրը զգա իր կարևորությունը թատրոնում։ Նպաստում էիհարկեայն, որ ղեկավարը կարևորում է յուրաքանչյուրի աշխատանքը։ Շատ կարևոր է, որ թատրոնում առողջ մթնոլորտ տիրի։Դա ստեղծել են մեր մեծ վարպետները, մեզ մնում է միայն այդ մթնոլորտը ճիշտ պահել։

-Ո՞րն է աճեմյանական թատրոնի յուրահատկությունը:

-Ես այս հարցին կպատասխանեմ գյումրեցուն բնորոշ «լոպազությամբ». այն , որ սա Գյումրու թատրոնն է, դա արդեն առանձնահատկություն է։ Բնականաբար, արհեստների և արվեստների քաղաքում գործող թատրոնը պետք է ունենար իր առանձնահատկությունները, որը գալիս է հնուց։ Այս թատրոնը ծնում է մեծ մարդկանց, տալիս է անհատականություններ։ Թատրոնի շատ մեծ վարպետներ այստեղից են սկսել իրենց աշխատանքը, նրանց մի մասը այստեղ էլշարունակել են իրենց գործունեությունը։ Աճեմյանական թատրոնին բնորոշ է ժամանակի հետ համահունչ ընթանալը, ու ժամանակակի մեջ վերցնել արժեքավորը և մնայունը։

-Հասկանալի է, որ այս պահին թատրոնի ներսում շատ խնդիրներ կան: Ինչպե՞ս կարելի է հասնել հաջողությունների:

- Թատրոնում միշտ պետք է լինեն ստեղծագործական խնդիրներ, որպեսզի դա հաղթահարես և անցնես առաջ։Իհարկե, 154-ամյա թատրոնը ունի նաև տեխնիկական խնդիրներ։ Ճիշտ է, թատրոնը ֆինանսավորվում է պետության կողմից,սակայն թատրոնն էլ ճիշտ , լավ աշխատանքի արդյունքում, պետք է կարողանա հոգալ իր ծախսերը։

- Ապագային վերաբերվող ինչպիսի՞ մասնագիտական պլաններ ունեք:

-Շարունակ բեմադրություններ անել։ Պատրաստվում եմ շարունակելիմ մանկավարժական գործունեությունը։

Ներկա պահին աշխատում եմ Պաուլո Կոելոյի«Վերոնիկան որոշում է մահանալ» գործի վրա։ Պատրաստվում եմ թատրոնի վարչարարության մեջ գտնել ճիշտ աշխատաոճ , որը լինի ի շահ թատրոնի, և դրանով իսկ լուծել նաև թատրոնի տեխնիկական խնդիրները։

-Շնորհակալություն հաճելի զրույցի համար և հաջողություն ձեզ ստեղծագործական պլանների իրականացման մեջ:

-Շնորհակալություն, որպես զրույցի ամփոփումկասեմ, որթատրոնին ինչպեսօգնում է նվիրումը, այնպես էլ հեռուստատեսությունն ու մամուլը։Այսօր մեծ առաքելություն ունեն նաև լրատվամիջոցները, նրանց կողմից մշակույթիճիշտ լուսաբանումը։Սաթատրոնի դերասանի,և ընդհանրապես , ստեղծագործող մարդու համար շատ կարևոր է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: