Հայերեն   English   Русский  

«Առանց օգնության չէր թողնում». ընկերները հիշում են ուղևորներին փրկած հերոս բորտուղեկցորդին


  
դիտումներ: 342

«Երեկ Մոսկվայի Շերեմետովո օդանավակայանում ինքնաթիռի հրդեհի ժամանակ բորտուղեկցորդ Մաքսիմ Մոիսեևը մինչև կյանքի վերջին վայրկյանը փրկեց ուղևորներին, իսկ ինքը մահացավ»,-հաղորդում է 5-tv.ru-ն:

Շերեմետովո օդանավակայանում երեկ տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 41 մարդ է զոհվել:

Ընկերներն ու հարազատները օդանավակայանի աշխատակից, բորտուղեկցորդ Մաքսիմինհիշում են որպես շատ բարի ու շփվող մարդ: Մաքսիմի ծանոթներից մեկը նրան հերոս է անվանել:

«Նա միշտ օգնության էր հասնում և ոչ մեկին չէր կարող թողնել դժվարության մեջ: Նա միշտ ուրախ էր, շփվող»,-ասել է ծանոթներից մեկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: