Հայերեն   English   Русский  

ԱԺ-ում կքննարկվի Զարուհի Փոստանջյանի նախագիծը


  
դիտումներ: 1059

Սույն թվականի փետրվարի 16-ին, ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում կքննարկվի ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ դրված «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Հիշեցնում ենք, որ սույն նախագիծը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի խնդրանքով քվեարկությունից հանվեց` պայմանով, որ իրենք կողմ են նախագծին և պատրաստ են այն առաջարկություններով ավելի բարելավել ու քվեարկությամբ ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ դառնալով նախագծի համահեղինակ:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: