Հայերեն   English   Русский  

Վաշինգտոնը Թուրքիայից պահանջում է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի ափերին


  
դիտումներ: 72

ԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ Միջերկրական ծովում՝

Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, սկսվելու են նավթի և գազի հորատման աշխատանքներ:

Թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը:

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ սկսելու կապակցությամբ։ Կոչ ենք անում Թուրքիայի դադարեցնել այդ գործողությունները և բոլոր կողմերին հորդորում ենք դրսևորել զսպվածություն»։

Հիշեցնենք, որ Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու հարստություններից կարող են օգտվել, թե Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը և թե Կիպրոսի Հանրապետությունը։ Սակայն հունական կողմը դրան դեմ է և դա համարում է անօրինական քայլ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: