Հայերեն   English   Русский  

Պորոշենկոյին հարցաքննության են կանչել. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 231

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին մայիսի 7-ին հարցաքննության է հրավիրել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին ուկարինական լրատվամիջոցներից մեկին հայտնել է գերատեսչության աղբյուրը:

«Պորոշենկոյին վաղը հարցաքննության են հրավիրել», - հայտնել է պարբերականի աղբյուրը:

Նրա խոսքերով՝ նա հարցաքննության հրավիրվել է եվրամայդանցիների դեմ ուղղված հանցագործությունների գործի շրջանակներում:

Ապրիլի 11-ին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին ընտրություններում պարտության դեպքում կարող են կոռուպցիոն գործերի համար հարցաքննության հրավիրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: