Հայերեն   English   Русский  

​Զախարովան պատասխանել է Պոմպեոյին, որը Ռուսաստանին առաջարկել էր «հեռանալ» Վենեսուելայից


  
դիտումներ: 331

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունն, որ Ռուսաստանը պետք է «հեռանա» Վենեսուելայից, հաղորդում է aif.ru-ն:

Զախարովան հիշեցրել է, որ չնայած Պոմպեոյի հայտարարությանը` Մոսկվայում ընթանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեսայի հանդիպումը:

«Մինչ ԱՄՆ պետքարտուղարը սպառնալից ոճով հայտարարություններ է անում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունում է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեսային Մոսկվայում»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Զախարովան:

Ավելի վաղ Արեսան աջակցության համար շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: