Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել մայիսի 2-ին տեղի ունեցած դատավարությունը


  
դիտումներ: 823

Մայիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝

Նազիկ Ամիրյանի գործով տեղի ունեցած նախնական դատական նիստին մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը Գրիգորյանի խափանման միջոցը թողեց անփոփոխ: Նա հայտարարեց, որ Գրիգորյանը, լինելով ազատության մեջ կարող է խոչընդոտել քննությանը, ազդել գործով անցնող անձանց վրա և գրավը մեղադրյալի համար չի կարող պատշաճ վարքագծի երաշխիք հանդիսանալ։

Մանվել Գրիգորյանի փաստաբանները արդեն իսկ հայտարարել են, որ դատական ակտը դեռ չեն ստացել, սակայն ստանալուց անմիջապես հետո ընդհանուր դատավարությունը, այդ թվում նաև խափանման միջոց կալանքը բողոքարկելու են:

«Որոշում ենք կայացրել, որ չենք սպառելու ներպետական ատյանները, քանի որ այնքան աղաղակող էին դատավարական և նյութական խախտումները: Այդ պատճառով դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - ասել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Մանվել Գրիգորյանի գործով հունվարից է խափանման միջոցը ընտրվել կալանքը։ Նա արդեն մեկ ամսից ավելի է գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում և ըստ պաշտպանների՝ առողջական վիճակը ծանր է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: