Հայերեն   English   Русский  

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկի իսպանացի մրցավարը


  
դիտումներ: 359

Մայիսի 8-ին Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կսպասարկի իսպանացի մասնագետը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ին՝ Երևանի «Բանանց» մարզադաշտում, կկայանա Հայաստանի գավաթի 2018-2019 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երևանի «Ալաշկերտի» և Վանաձորի «Լոռի» ՖԱ-ի միջև: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով եզրափակիչ հանդիպումը կսպասարկի իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալենկոն: Եզրերում նրան կօգնեն Ինիգո Պրիետո Լոպեսը և Ռոբերտո Ալֆոնսո Ֆերնանդեսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: